Ucom-ն ստացել է Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի ISO 37301:2021ստանդարտի միջազգային հավաստագիր
ՏնտեսությունUcom-ը տեղեկացնում է ISO37301: 2021 ստանդարտի միջազգային հավաստագիր
ստանալումասին։ Այս կարևոր ձեռքբերումը վկայում է ընկերության հետևողական
քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության
սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։
ISO37301:2021-ը միջազգային ստանդարտի առկայությունը հավաստումէ, որ Ucom-ը
համապատասխանում է ստանդարտով սահմանված Համապատասխանության
կառավարման (Compliance) համակարգի պահանջներին, ինչը երաշխավորում է Ucom-
ումիրավականևնորմատիվայինխախտումներիկանխման,ֆինանսական,
հեղինակության և գործառնական ռիսկերի նվազեցման պատշաճ գործիքակազմի
ներդրվածլինելը, ինչպես նաև հանդիսանում է Ucom-ի թափանցիկու
պատասխանատու գործունեության մշակույթի ձևավորման ապացույց։
«Ucom-ում մենք կարևորում ենք ոչ միայն նոր արարական տեխնոլոգիաների ներդրումը,
այլև բարեվարքության և թափանցիկության բարձր չափանիշներին հավատարիմ
մնալը։ ISO37301: 2021 հավաստագիրը հաստատում է մեր հանձնառությունը`մեր
անձնակազմի և հաճախորդների համար ապահովելու միջազգային ամենաբարձր
ստանդարտներին համապատասխան միջավայր»,– նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի համար այս հավաստագիրը ևս մեկ քայլ է դեպի միջազգային լավագույն փորձի
ներդրում, որի նպատակն է նաև ամրապնդել բաժանորդների և գործընկերների
վստահությունը: Հավաստագիրը տրամադրվել է QuayAudit UK Ltd բրիտանական
ընկերության կողմից, որը ստանդարտներիևհավաստագրման ոլորտում աշխատում է
1995 թվականից:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝