«Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել
Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամազդ Ղալամքարյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա ՀԱԿ-ից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, որին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։ Նա աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկում», եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։
