Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Փաստն այն է, որ վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին խայտառակ ուշացումով

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին միայն երեկ առավոտյան, եւ այն էլ՝ առանց որեւէ բացատրության։ Սա այն դեպքում, երբ անգամ ամենաբարդ ընտրատեղամասերում մի քանի հազար քվեաթերթիկի ձեռքով հաշվարկը ընդամենը ժամեր է տեւում, բայց ոչ՝ օրեր։

Ինչպես ընթացավ ընտրությունը
Քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 20-ի կեսօրից՝ առցանց եւ ուղիղ եթերում։ 42 թեկնածուից պետք է ընտրվեին 20-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 917 պատվիրակ։ Սակայն էլեկտրոնային հաշվարկի ընթացքում պարզվել էր, որ քվեաթերթիկների թիվը գերազանցում է քվեարկողների թվին: Երբ այս լուրերը մեզ հասան, ArmLur.am-ը անհամապատասխանության մասին հրապարակավ հարցեր ուղղեց ՔՊ ղեկավարությանը.

« • Փաստացի քանի՞ պատվիրակ է մասնակցել, եւ քանի՞ քվեաթերթիկ է հայտնաբերվել։

• Ի՞նչ է լինելու ընտրությունների արդյունքը, եթե քվեաթերթիկների թիվը գերազանցել է պատվիրակների թվին։ Կչեղարկվե՞ն արդյոք արդյունքները կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։
• Նիկոլ Փաշինյանի զայրացած վերադարձե՞լ է եւ հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով վերացնել թվային անհամապատասխանությունները եւ ներկայացնել վերջնական հաշվարկը։ Այժմ թիմակիցները փորձում են ավելացած քվեաթերթիկները մատուցել իբրեւ տեխնիկական խնդիր։
• Ինչո՞ւ են ուշանում արդյունքները»։

Այս հարցադրումներից հետո ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սկսվել է քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ՝ «անճշտություններից խուսափելու համար»։ Այսինքն՝ ուղիղ եթերում ընթացող հաշվարկն ու ներկայացված թվերը վստահելի չեն եղել անգամ թիմի համար. եթե ամեն ինչ թափանցիկ ու հստակ էր ընթացել, նման քայլի կարիք պարզապես չէր առաջանա։
Ձեռքով հաշվարկը շարունակվեց ավելի քան 24 ժամ, բայց պատասխանները դարձյալ չկային։ ArmLur.am-ի հարցերին արդեն երեք օր է արձագանք չկա. մեզ միայն հայտնի է քվեարկության մասնակիցների թիվը, իսկ մնացյալ հարցերը դեռեւս անպատասխան են։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում
ՔՊ-ն փորձում է համոզել, թե ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, եւ կասկածի տեղ չկա։ Բայց փաստն այն է, որ վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին խայտառակ ուշացումով եւ առանց բացատրությունների։
Եվ սա այն կուսակցությունն է, որն օրուգիշեր խոսում է թափանցիկությունից ու ժողովրդավարությունից, իսկ իրականում անգամ կուսակցության ներսում չի կարողանում հաշվել քվեաթերթիկները եւ ապահովել քվեարկություն՝ առանց ներթիմային դժգոհությունների եւ կասկածների»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ