«Ոսկե գնդակ»-2025. Լուիս Էնրիկեն` տարվա լավագույն մարզիչ
Սպորտ
Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ։
Հավակնորդների ցուցակում էին նաև Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա»), Անտոնիո Կոնտեն («Նապոլի»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Առնե Սլոթը («Լիվերպուլ»)։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը նախորդ մրցաշրջանում փարիզյան գրանդի հետ գրանցեց ոսկե թրեբլ՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
