Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Նիկոլ, դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես. Աշոտյան

Ներքաղաքական
Արմեն Աշոտյանը գրառում է կատարել.

«Համազգային բեմում արյունարբու ծաղրածուությամբ չբավարարված եւ համաշխարհային dance floor -ում գեոպոլիտիկ հեշտապարի առաջնության վարպետը կրկին խոսում է երեք նախագահների հետ բանավեճի՝ իր հիվանդագին ֆանտազիայի մասին։
Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար՝ դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես։
Նույնիսկ ինձ չարժես։
Անգամ բանավեճի ընդդիմախոսության համար դրական արժանիքներ են պետք։ Իսկ քո միակ եւ ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է։
Քեզ կարող են օգտագործել Թրամպը, Պուտինը, Էրդողանն ու Մակրոնը: Դու «свой» ես «среди чужих» եւ «чужой - среди своих»։
Բայց նույնիսկ հասարակ ու նորմալ հայ մարդու համար այսքանից հետո ամոթ է քեզ հետ լուսանկար ունենալը, ուր մնաց՝ բանավիճելը։
Բայց ես, որպես դատական բժիշկ, զզվող չեմ։
Ու 10-րդ անգամ կկրկնեմ առաջարկս՝ արի հետս բանավեճի, ուղիղ եթերում, հավասար պայմաններով եւ առանց ոչնորմատիվ լեքսիկայի՝ խոստանում եմ»,- գրել է Արմեն Աշոտյանը։
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ