ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

XVIII դարի Նախիջևանյան գորգը կբերվի Ադրբեջան

Մշակութային

Իտալացի հավաքորդ Միրկո Կատայի մասնավոր հավաքածուում պահպանվող XVIII դարի Նախիջևանյան գորգը կբերվի Ադրբեջան, հաղորդում է Գարդման-Շիրվան-Նախիջևան Համահայկական Միությունը։

 

«Ադրբեջանի մշակույթի նախարարությունը այս առնչությամբ համաձայնագիր է ստորագրել հավաքորդի հետ: Համաձայնագրով նախատեսվում է XVIII դարի Նախիջևանյան գորգը գնել Միրկո Կատայի մասնավոր հավաքածուից: Դա նպատակ ունի հարստացնել Ադրբեջանի ազգային գորգերի թանգարանի հավաքածուն: Ըստ համաձայնագրի՝ գորգի գնման գինը կկազմի 131,000 մանաթ (77,290 դոլար): Գորգերի թանգարանը սերտ համագործակցում է Իտալիայի հայտնի թանգարանների և հավաքորդների հետ», նշվում է հայտարարության մեջ։

 

Գարդման-Շիրվան-Նախիջևան Համահայկական Միությունը դժգոհություն է հայտնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձի առթիվ:

 

XVIII դարի Նախիջևանյան գորգի Իտալիայից Ադրբեջան տեղափոխելու և այն «ադրբեջանական» որակելու քայլը ևս մեկ օրինակ է Բաքվի պետական քաղաքականության՝ ուղղված հայկական մշակութային արժեքների տնօրինմանը:

 

Նախիջևանը դարեր շարունակ եղել է հայկական մշակութային կենտրոններից մեկը: Այս տարածքի գորգագործական արվեստը հայկական ավանդույթների անբաժանելի մասն է, որը ձևավորվել է հայ վարպետների ձեռքով և կրում է հայկական մշակութային նշանակությունը:

 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և մշակութային հաստատություններին ճանաչել հայկական մշակութային ժառանգության իրական պատկանելությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ