Մահացել է 1992թ. Շուշիի S-72 տանկի անձնակազմից հրաշքով ողջ մնացած հրամանատար Գագիկ (Գագա) Ավշարյանը
ՀասարակությունԿյանքից հեռացել է գնդապետ Գագիկ (Գագա) Ավշարյանը, S-72 տանկի հրամանատարը, որը 1992 թվականին առաջինը մտավ Շուշի։ Ավշարյանը իր տանկի անձնակազմից միակ ողջ մնացածն էր՝ երեք տասնամյակ շարունակ կրելով թե՛ պատերազմի վերքերը, թե՛ իր զոհված մարտական ընկերների հիշատակը։
«Շուշիի տանկ» անվամբ հայտնի դարձած այդ հուշարձանը դարձավ Արցախի հաղթանակի և ազգային տոկունության ամենախորհրդանշական դրսևորումներից մեկը։
2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն ապամոնտաժել էր Շուշի տանող ճանապարհին հայերի տեղադրած տանկ-հուշարձանը:
Նշենք, որ Արցախյան ազատամարտին մասնակցել է նաև նրա եղբայրը՝ Մխիթար Ավշարյանը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
