Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Գործ ունենք բազմաբևեռ աշխարհի հետ, որտեղ կարևոր դերակատարություն ունի Ռուսաստանը. Արա Պողոսյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ի հետ զրույ­ցում Քա­ղա­քա­գի­տութ­յան եւ դի­վա­նա­գի­տութ­յան հան­րա­յին դպրո­ցի դա­սա­խոս, քա­ղա­քա­գետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ներ­կա­յաց­րել է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա ի­րա­վի­ճա­կը։

— Ռու­սաս­տա­նի, Ա­րեւ­մուտ­քի եւ այլ ար­տա­քին գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը ինչ­պե՞ս է ար­տա­հայտ­վում Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա, եւ ի՞նչ ազ­դե­ցութ­յուն են ու­նե­նում ար­տա­քին քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը մեր երկ­րի քա­ղա­քա­կան կյան­քում։

— Կար­ծում եմ՝ այս հար­ցը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, քան ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է։ Եր­բեմն հա­սա­րա­կա­կան ըն­կա­լում­նե­րը չա­փա­զանց­ված են. շա­տե­րը պատ­կե­րաց­նում են, որ մեր ընդ­դի­մա­դիր դաշ­տը գրե­թե ամ­բող­ջութ­յամբ վե­րահսկ­վում է ո­րոշ ար­տա­քին ու­ժե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան մի­ջո­ցով, եւ որ Ռու­սաս­տա­նի տա­րած­քում հնչած ո­րե­ւէ հայ­տա­րա­րութ­յուն ան­մի­ջա­պես ար­ձա­գանք է ստա­նում Հա­յաս­տա­նում։

Ի­րա­կա­նութ­յու­նը, սա­կայն, մի փոքր այլ է։ Գու­ցե կան ո­րո­շա­կի խմբեր կամ ան­հատ­ներ, ո­րոնց վրա ար­տա­քին ազ­դակ­նե­րը ո­րո­շա­կի ազ­դե­ցութ­յուն կա­րող են ու­նե­նալ, սա­կայն հա­մա­կար­գա­յին մա­կար­դա­կում հա­մոզ­ված եմ՝ մեր ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան կյան­քում չկա այն­պի­սի հստակ եւ ու­ղիղ ազ­դե­ցութ­յուն, ո­րը կա­րող է շո­շա­փե­լի եւ ուղ­ղոր­դող բնույթ ու­նե­նալ։

­Միեւ­նույն ժա­մա­նակ, պետք է ըն­դու­նել, որ ար­տա­քին ու­ժե­րը, բնա­կա­նա­բար, շա­հագրգռ­ված են ներգ­րավ­վել երկ­րի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, նե­րառ­յալ՝ քա­րոզ­չա­կան մար­տա­վա­րութ­յուն­նե­րում։ Դա չի նշա­նա­կում, որ նրանք վե­րահս­կում են քա­ղա­քա­կան դաշ­տը, բայց նրանք փոր­ձե­լու են շա­հագրգռ­ված ձե­ւե­րով ուղ­ղոր­դել ո­րոշ գոր­ծըն­թաց­ներ, հատ­կա­պես այն տա­րա­ծաշր­ջան­նե­րում, ո­րոնք ա­վան­դա­բար գտնվում են ազ­դե­ցութ­յան տակ։

Ե­թե դի­տար­կենք գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը, ա­պա այ­սօր ակն­հայտ է, որ այն, ինչ նախ­կի­նում դիտ­վում էր միայն տե­սա­կան մա­կար­դա­կում՝ ի­րա­կա­նութ­յուն է դար­ձել։ Հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կում մենք կանգ­նած ենք նոր վե­րա­բա­ժան­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ, ո­րն ընդգ­ծում է ար­դեն գո­յութ­յուն ու­նե­ցող բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի հա­մա­կար­գը։ Ե­թե անց­յա­լում դժվար էր հստակ ընդգ­ծել, թե ինչ է նշա­նա­կում «նոր աշ­խար­հա­կարգ», ա­պա այ­սօր դա շո­շա­փե­լի է․ աշ­խարհն այ­լեւս չի շարժ­վում երկ­բե­ւե­ռութ­յան տրա­մա­բա­նութ­յամբ։

Օ­րի­նակ` Վ­լա­դի­միր Պու­տի­նի հան­դի­պում­նե­րը ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փի հետ Ալ­յաս­կա­յում, ինչ­պես նաեւ Շան­հա­յում՝ Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան գա­գաթ­նա­ժո­ղո­վի շրջա­նա­կում տե­ղի ու­նե­ցած բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ցույց տվե­ցին, որ աշ­խար­հը շարժ­վում է բազ­մա­բե­ւեռ հա­մա­կար­գի ուղ­ղութ­յամբ։ Այս հան­դի­պում­նե­րում ընդգրկ­ված էին նաեւ «գլո­բալ հա­րա­վի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Աֆ­րի­կա­յի, Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի եւ այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րի պե­տութ­յուն­նե­րից։ Այդ հան­դի­պում­նե­րը փաս­տե­ցին, որ գլո­բալ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը դառ­նում է ա­վե­լի բազ­մա­կող­մա­նի, եւ այն երկր­նե­րի դե­րա­կա­տա­րութ­յու­նը, ո­րոնք նախ­կի­նում են­թադր­վում էին երկ­րոր­դա­կան կամ եր­րոր­դա­կան, սկսում է ա­վե­լա­նալ։

­Պու­տի­նի այս կամ այն հան­դի­պում­նե­րը, ինչ­պես նաեւ նրա մա­մու­լի հան­դի­պում­ներն ու հար­ցազ­րույց­նե­րը ընդգ­ծում են, որ աշ­խարհն այ­լեւս չի աշ­խա­տում սա­ռը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­վա երկ­բե­ւեռ հա­մա­կար­գով, եւ այ­լեւս չկա «կոշտ» երկ­բե­ւե­ռութ­յուն։ Այս ի­րա­վի­ճա­կը հստակ ցույց է տա­լիս, որ հի­մա մենք գործ ու­նենք բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի հետ, որ­տեղ կա­րե­ւոր դեր է խա­ղում ոչ միայն Ռու­սաս­տա­նը եւ Ա­րեւ­մուտ­քը, այ­լեւ «գլո­բալ հա­րա­վի» դե­րա­կա­տա­րութ­յու­նը՝ տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րի վրա ազ­դե­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը բազ­մա­պատ­կե­լով։

— Պա­րոն Պո­ղոս­յան, իսկ Ձեր կար­ծի­քով, ներ­կա­յիս հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ի՞նչ փու­լում են գտնվում:

— Ա­ռա­ջի­նը պետք է նշել, որ այս հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գտնվում են հա­րա­բե­րա­կան դա­դա­րի փու­լում։ Ա­սել է թե՝ եր­կու կող­մե­րը սպա­սո­ղա­կան դիր­քե­րում են։ Ին­չո՞ւ են նրանք սպա­սում եւ ին­չի՞ են սպա­սում, դա ար­դեն կախ­ված է գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րից։ Գ­լո­բալ մա­կար­դա­կում տե­ղի ու­նե­ցող նոր վե­րա­բաշ­խու­մը, կար­ծես, մտնում է ո­րո­շիչ փուլ։

Այս փու­լում մենք տես­նում ենք, որ Հա­յաս­տա­նի, Եվ­րո­պա­յի, Ռու­սաս­տա­նի եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հնա­րա­վոր քա­ղա­քա­կան վե­րա­ձե­ւու­մը սկսում է դրսե­ւոր­վել։ Մի կող­մից` ռուս­–ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հնա­րա­վոր ա­վար­տը կա­րող է ուղ­ղա­կիո­րեն ազ­դել Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան եւ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն ձեւ­ա­վո­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վրա։ Այլ կող­մից` Եվ­րո­պա­կան միութ­յան ազ­դե­ցութ­յու­նը, ո­րը նախ­կի­նում մեծ էր, հի­մա ո­րո­շա­կիո­րեն թու­լա­նում է։ Հատ­կա­պես այն շրջա­նակ­նե­րը Հա­յաս­տա­նում, ո­րոնք ակ­տի­վո­րեն ա­ռաջ էին մղում եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յու­նը, այ­սօր ստիպ­ված են զգա­լիո­րեն թու­լաց­նել ի­րենց քա­րոզ­չա­կան հոս­քը՝ հաս­կա­նա­լով, որ ԵՄ-ի հա­մընդ­հա­նուր ա­ջակ­ցութ­յու­նը նվա­զել է։

Այս գոր­ծըն­թացն ար­տա­հայտ­վում է նաեւ «գլո­բալ Ա­րեւ­մուտք» հաս­կա­ցութ­յան ճեղք­վածք­նե­րով։ Ե­թե անց­յա­լում այն ըն­կալ­վում էր որ­պես միաս­նա­կան ուժ՝ միաց­յալ ար­ժեք­նե­րի եւ շա­հե­րի հի­ման վրա, ա­պա հի­մա պարզ է դառ­նում, որ Ա­րեւ­մուտ­քը բազ­մա­բե­ւեռ, եր­բեմն հա­կա­սա­կան շա­հե­րով կա­ռա­վար­վող հա­մա­կարգ է։ Եվ սա, բնա­կա­նա­բար, անդ­րա­դառ­նում է Հա­յաս­տա­նի նման երկր­նե­րի վրա, ո­րոնք փոր­ձում են ի­րենց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կա­պել Ա­րեւ­մուտ­քի հետ։

Ն­ման պայ­ման­նե­րում ԵՄ-ի ազ­դե­ցութ­յան նվա­զու­մը եւ Եվ­րո­պա­յի ներ­սում իշ­խա­նութ­յուն­նե­րի շա­հե­րի վե­րագ­նա­հա­տու­մը՝ ո­րոշ չա­փով նաեւ անվ­տան­գութ­յան եւ է­ներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նութ­յան տե­սանկ­յու­նից, ստեղ­ծում են այն ի­րա­վի­ճա­կը, որ Հա­յաս­տա­նը պետք է հաշ­վարկ­ված քայ­լեր ձեռ­նար­կի` մա­նա­վանդ պաշտ­պա­նե­լով սե­փա­կան ազ­գա­յին շա­հե­րը։

­Նախ­կի­նում Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տի վրա ռու­սա­կան եւ եվ­րո­պա­կան ազ­դե­ցութ­յու­նը դիտ­վում էր որ­պես ա­վե­լի հստակ եւ ուղ­ղոր­դող գոր­ծոն, սա­կայն այ­սօր ի­րա­վի­ճակն ա­վե­լի բարդ է. ար­տա­քին դե­րա­կա­տար­նե­րի մի­ջեւ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, նե­րառ­յալ ԱՄՆ-ի, Ռու­սաս­տա­նի եւ ԵՄ-ի շա­հե­րը, դար­ձել են ա­վե­լի ան­հա­վա­սա­րակ­շիռ եւ բազ­մա­կող­մա­նի։ Սա պա­հան­ջում է, որ­պես­զի հայ­կա­կան քա­ղա­քա­կան ու­ժերն ա­վե­լի ինք­նու­րույն եւ փոր­ձա­գի­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն, որ­պես­զի ար­տա­քին ազ­դե­ցութ­յուն­նե­րը չդառ­նան ուղ­ղոր­դող կամ ճնշող գոր­ծոն­ներ ներ­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ