Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱԱ. - 2025 ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍՓՈՓԻՉ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՈՒ ԿՊԱՅՔԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում, Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, 28-ամյա ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ հաղթեց սփոփիչ գոտեմարտում ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ 67 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուշիկա Շիմոյամադայի հետ ու բավականին ծանր գոտեմարտում հաղթեց 6։4 հաշվով։ Գալստյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ, Ասիայի փոխչեմպիոն Ռազակ Բիշեկևնի հետ։ Սլավիկ Գալստյանը մեկնարկել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10։1 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Դին Կոշկարին։ 1/8 եզրափակչում, Աշխարհի բրոնզե մեդալակիրը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանի հետ վստահ հաղթանակ տարավ 9։3 հաշվով։

Քառորդ եզրափակչում Գալստյանը 3։4 հաշվով պարտվել էր Փարիզի ՕԽ բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին, որը դուրս է եկել եզրափակիչ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ