Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Շառլ դը Գոլի թոռան դեմ
ՄիջազգայինՈւկրաինան պատժամիջոցներ է կիրառել Շառլ դը Գոլի թոռան դեմ։ Պիեռ դը Գոլի դեմ սահմանափակումներ սահմանող հրամանագիրը ստորագրել է Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահի թոռը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել էր Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելու իր ցանկության մասին և հայտարարել էր իր երեխաների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին։
Պիեռ դը Գոլը ակտիվորեն աջակցում է ռուսական արժեքներին և ընդունում է Ռուսաստանի ներդրումը դրանց պաշտպանության գործում ընդհանրապես։ Նա նաև նշել է, որ այժմ իր հիմնական խնդիրներից մեկը «ֆրանսիացիներին ռուսական հոգու էությունը բացատրելն է»։
