Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԸՄԲԻՇ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

Սպորտ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը այսօր նվաճեց երկրորդ մեդալը։

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ բրոնզե մեդալ նվաճեց 60 կգ քաշայինների պայքարում։ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մրցեց Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Սերբիայի ներկայացուցիչ ազգությամբ ռուս Գեորգի Տիբիլովի հետ ու կամային հաղթանակ տարավ 1։1 հաշվով։

Հրաչյան 1/8 եզրափակչում պարտվել էր ուզբեկ մրցակցին, որը դուրս էր եկել եզրափակիչ։ Նշենք, որ այսօր պարտություններ են կրել Վիգեն Նազարյանը, Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը, ով Աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու շանս է ստացել, գոտեմարտը կկայանա վաղը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ