ՇՏԱՊ. դպրոց է փլուզվել. կան զոհեր
Մոսկվայի արևելքում դպրոց է փլուզվել, երկու մարդ մահացել, մեկը մնացել է փլատակների տակ, հայտնել են օպերատիվ ծառայությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդվում է՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել են դպրոցի չորս հարկերը։ Դեպքի պահին շենքում աշակերտներ չեն եղել։
«Զնամենսկայա փողոցի դպրոցում վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել կառույցների փլուզում։ Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և տուժածներ։ Նրանք վերանորոգման աշխատանքներ կատարած բանվորներ են։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել»,-նշել են օպերատիվ ծառայությունում՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝