Ռուսասական ուժերը Դնեպրոպետրովսկի մարզում ստեղծում են առաջին կաթսան
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը Դնեպրոպետրովսկի մարզում ստեղծում են առաջին կաթսան, որտեղ գտնվում է առնվազն 6000 ուկրաինական զինվոր: Խոսքը Նովոպավլովկայի մասին է, որի ուղղությամբ, ինչպես ներկայացնելու առիթ ունեցել ենք, ռուսները որոշակի պաուզայից հետո վերսկսել են հարձակումը: Այս բնակավայրի գրավումը կբացի Դնեպր գետ տանող ճանապարհը։
Հասկանալով Նովոպավլովկայի կարեւորությունը, ուկրաինական կողմն յս հատվածում մի քանի հակագրոհ ձեռնարկեց: Պաշտպանությունում մաղելով ուկրաինական ստորաբաճանումների, ռուսական ուժերն օրերս վերսկսեցին հարձակումը` վերականգնելով նախկին դիրքերն ու առաջ անցնելով: Գումարած, ուկրաինական կողմը համառորեն պաշտպանում էր այս ուղղությամբ դոնեցկյան վերջին գյուրղը` Մուրավկան: Մարտերի թեժության մասին է վկայում այն, որ այդ փոքրիկ գյուղակի համար պայքարը մոտ երկու ամսվա չափ շաունակեց: Եվ հիմա, գրավելով այն, ռուսական ուժերը գրոհում են հարեւան Բելակովկա եւ Մարեւկա գյուղերը, որոնք գրավելով, բացվում է Նովոպավլովկայի հյուսիսային եւ արեմտյան թեւերը:
Հարավում ռուսները, գետանցելով Վոլչան, գրոհում է Իվանովկա կարեւոր բնակավայրը, որի մեծ մասն արդեն վերահսկողության տակ է վերցրել: Այս բնակավայրը գրավելով, ռուսկան ուժերը նորից դուրս են գալիս Նովոպավլովկայի արեւմտյան թիկունք: Ընդ որում, Նովոպավլովկայի ողջ տիրույթում ընդամենը մի քանի փոքրիկ բնակավայրեր են, ինչը նշանակում է, որ պաշտպանություն կազմակերպելու հարցում ուկրաինական կողմը խնդիրներ ունի:
Ամեն դեպքում, որդեն այս պահին այդ կարեւոր բնակավայրն արդեն իսկ կիսաօղակի մեջ է, եւ կարող է սնուցվել ընդամենը մեկ ճանապարհով, որը ռուսների նօդաչուների հսկողության տակ է: Եվ այս ամենը մեկ բան են հուշում` Նովոպավլովկան պահելու հավանականությունն ուկրաինական կողմի համար չնչին է:
