Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը․ Նիկոլ Փաշինյան

Ներքաղաքական

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը։ Ոնց է ձևավորվել այն։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնեևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80-ականներին ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ Հայաստանում երբեք այս ծավալի շինարարություն չի եղել, բայց իրենց մեղադրում են քանդելու մեջ։

«Ինչո՞ւ։ Որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքը»,- նշեց նա

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ