Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Փաստ». Ինչ է քննարկել Գարեգին Երկրորդը Լեոն 14-րդ պապի հետ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-16-ը պաշտոնական այցով մեկնել էր Վատիկան: Վեհափառ Հայրապետը հանդիպում և առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի՝ Լեոն 14-րդի հետ, ինչպես նաև Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ:

Ուշագրավ է, որ ի թիվս այլ հարցերի, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վեհափառ Հայրապետն առանձնակիորեն բարձրաձայնել է հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները:
Ինչի՞ մասին են վկայում ինչպես Վեհափառի պաշտոնական այցը, այնպես էլ այդ այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի բովանդակությունը: Առաջինը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, այն է, որ թե՛ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, թե՛ արցախահայության իրավունքների, թե՛ Բաքվի կողմից գերության մեջ պահվող հայերի վերադարձի հարցերում ՀԱԵ դիրքորոշումը մնում է անսասան ու հստակ: Եվ դա՝ չնայած փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալած վայրագ արշավին, զազրախոսական ու քարոզչական ահաբեկությանը, ուղիղ քաղաքական հալածանքներին:
Այդ ամենը հուշում է, որ՝ երրորդ. է՛լ ավելի ինտենսիվ շարունակվելու են քպական իշխանության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա, և դրան պետք է հնարավորինս պատրաստ լինել: Փաստ է, որ Փաշինյանը Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության դեմ հայտարարած պատերազմում ակնհայտորեն ձախողվեց՝ առնվազն այս անցած «փուլում»: Եվ պարզ է, որ նա ձգտում է ռևանշի, փնտրում է նոր «գործիքներ»: Ու այդ ճանապարհին նա ու իր «թիմը» փորձում են գտնել կարգալույծ արված կամ պատժված «քահանաների», որոնց օգտագործում են իրենց նպատակների համար, առաջին հերթին՝ վարկաբեկելու Հայ առաքելական եկեղեցին: Հազիվ գտել են 1-2-ին ու ինչքան ուժ ունեն օգտագործում են:

Այստեղ առանձնահատուկ պետք է ընդգծել ՀԱԵ հոգևորականների միաբանությունը և գիտակցության բարձր մակարդակը: Առանձնահատուկ պետք է շեշտել նաև մեր քաղաքական ուժերի մեծ մասի, այսինքն՝ ազգային, պետականամետ հատվածի (ինչը նշանակում է քաղաքական դաշտ՝ մինուս ՔՊ ու սատելիտ միավորներ) ու հասարակության գիտակից հատվածի անսասանությունը՝ կանգնել ՀԱԵ կողքին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ