Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Փաստ». Իշխանության «պատժի» մեխանիզմը. Գյումրին ուզում են թողնել առանց տոնի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա դարձավ «Գյումրու օրը» նշել-չնշելու հարցը: Չնայած քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ «տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը», և որ «տոնի հետ կապված որոշ հարցեր ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ քաղաքապետարանի մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն», այդուամենայնիվ, ՔՊ-ն ինտենսիվ շահարկում է այս թեման։

Իսկ իրականությունն այն է, որ խնդիրը սոսկ տվյալ օրվա տոնակատարություն անցկացնելը կամ չանցկացնելը չէ: Գյումրին, որը Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկն է, այս տարի ընդհանրապես մնացել է առանց պետականորեն կազմակերպված որևէ նշանակալի միջոցառման։ Մի քաղաք, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է փառատոների, մշակութային խանդավառության ու մարդաշատ հրապարակների հետ, հիմա կարծես մոռացության է մատնված։

Քաղաքում չանցկացվեց անգամ կառավարության ֆինանսավորմամբ ավանդաբար կազմակերպվող փառատոնը` «Ֆեստիվառը», որը պետք է դառնար տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի թիվ մեկ մարզային քաղաքում նման միջոցառումները պետք է ոչ թե բացառություն, այլ ավանդույթ լինեին։
 

Այնինչ, գյումրեցիները, ինչպես ամեն տարի, սպասում են ոչ միայն քաղաքի տոնին, այլև պարբերական այլ միջոցառումների, ջերմ հանդիպումների, համերգների, հյուրերի ու համախմբման մթնոլորտի։ Փոխարենը՝ ստանում են անուշադրություն ու լռություն։ Գյումրին, իր յուրահատուկ մշակույթով, պատմությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ, արժանի է պետական ուշադրության։ Բայց այսօր այն օգտագործվում է որպես «պատժի» մեխանիզմ ընդդիմադիր ղեկավար ընտրելու համար։ Իսկ արդյունքում տուժում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ քաղաքի բնակիչները։

Գյումրին այսօր նորից ապացուցում է՝ այն միշտ ավելին է, քան պարզապես վարչական միավորը։ Այն հայության ինքնության, տոկունության և ստեղծարարության խորհրդանիշն է։ Իսկ այդ խորհրդանիշի արժանապատվությունը անտեսելն ու փոքրացնելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև ազգային։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ