Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին «Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխին

Արցախահայերը այսօր զգացին ոչ միայն լքվածություն, այլ նաև արհամարհանք պետական մակարդակով

Հանդիպում

Հետադարձ հայացք նետելով երկու տարի առաջ այս օրերին, ինչ են կարծում արցախահայերը , ճի՞շտ էր արյունաքամ Արցախից, թեկուզ բռնի տեղահանվելը, հարցին անդրադարձել է արցախցի հայտնի փաստաբանը Ռաֆայել Մարտիրոսյանը.


- Ձեր  հարցը շատ զգայուն  և բարդ է, քանի որ անդրադառնում է ազգային ողբերգության ՝Արցախի հայության  տեղահանման թեմային։

Թույլ տվեք առաջին հերթին  նշել, որ այն, ինչ տեղի ունեցավ, շատերի համար  մնում է անընդունելի , և թե պատմական  տեսանկյունից; Ինչ վերաբերում է Ձեր կոնկրետ հարցին՝,, ճիշտ էր արդյոք բռնի տեղահանվելը , թեկուզ արյունաքամ Արցախից,, ապա պետք է հստակ  բաժանել ,, ճիշտ ,, լինելու  և անհետաձգելի  փրկության  անհրաժեշտության միջև եղած  տարբերությունը։Եթե հարցը վերաբերում է՝ արդյոք ճիշտ էր ռազմավարական իմաստով թողնել Արցախը, ապա անհնար է այն համարել ,, ճիշտ,, երկարաժամկետ ազգային շահերի տեսանկյունից;Արցախից հայության հեռանալը նշանակում էր ՝հայկական ներկայության վերացում պատմական հայկական տարածքներից։Բայց, եթե հարցը  վերաբերում է ՝ արդյոք տեղահանվելը կյանքի պահպանման միակ միջոցն էր , ապա բռնի տեղահանումը , ցավոք միակ իրական փրկությունն էր ՝ֆիզիկական ոչնչացումից խուսափելու համար։Տեղահանվելը չպետք է կոչել ,, ճիշտ ,, բարոյական կամ պատմական իմաստով։Սակայն ցեղասպանության  պայմաններում ստիպված և միակ հնարավոր որոշումն էր։
-Այն, որ ներկա իշխանությունները եւ որեւէ կերպ չանդրադարձան Արցախի հայաթափման ողբերգական տարելիցին, սա ի՞նչ մեսիջ էր արցախահայերի համար։
-Մեզանում խոր հիասթափություն և արդարացի զայրութ առաջացնող իրավիճակ է։ Ըս էության ,, Դուք այլևս մեր քաղաքական օրակարգում չկաք,, ուղերձ է։ Այլ կերպ ասած ՝պետության լռությունը  այս մասշտաբային աղետի տարելիցի  կապակցությամբ հաղորդում էր անմիջական ու սառը քաղաքական հաշվարկ, որ Արցախը , որպես տարածք , բնակչություն  և պահանջ , այլևս դուրս է  պետական առաջնահերթություններից։Արցախի ամբոջական անկումը, մարդկանց բռնի տեղահանումը և այն հետևանքները, որոնք դրան հաջորդեցին՝ՀՀ-ում ճգնաժամ , անվտանգային լարվածություն, ներքին անկայունություն, չեն քննարկվում իշխանությունների կողմից՝գուցե հենց այն պատճառով, որ ցանկացած անդրադարձ կստիպի ընդունել  որոշակի պատասխանատվություն։Այս իմաստով, լռությունը  նաև նշանակում է ․․ Մենք չենք ուզում վերադառնալ  այդ թեմային, որովհետև դա մեզ մեղադրում է,,։ Հայկական գենի ակունքները, մնալով ադրբեջանի վերահսկողության տակ,զգում են ոչ միայն լքվածություն, այլ նաև արհամարհանք, երբ Հայաստանում պետական մակարդակով  որևէ ոգեկոչում , հիշատակում կամ հարգանքի արարողություն չի իրականացվում։Վերքերի վրա աղ լցնելու պես զգացողություն է  թողում։ Մինչդեռ մենք ազգային հպարտության բազմաթիվ փառավոր դրվագներ ունենք, որոնք իրենց անզուգական օրինակով ազգային դաստիարակության պայմաններ են ստեղծում, ինչպես ներկայում, այնպես էլ հազարավոր տարիներ անց։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ ՊեսկովԻնչ է հայտարարագրել Սուրեն ՊապիկյանըԱրամ Դանիելյանը մեղադրվում է հողեր օտարելու մեջ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված