Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն

Սպորտ

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դարձել է չեմպիոն։

 

Ամոյանը եզրափակիչում մրցում էր Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի հետ ու հաղթանակի հասավ 10։1 հաշվով։

Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել Պանամերիկյան խաղերի հաղթող, ԱՄՆ-ն ներկայացնող Քամալ Բեյին, լեհ Մատեուշ Բերնատեկին, թուրք Ահմեդ Յիլմազին ու իրանցի Ալիրեզա Աբդևալիին։

Սա Ամոյանի աշխարհի 2-րդ չեմպիոնությունն էր։ Հայ մարզիկը նաև Եվրոպայի քառակի չեմպիոն է։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանը ներկայացնող ըմբիշներից պայքարից դուրս էին մնացել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Այսօր պայքարը սկսեցին ու դեռ պահպանում են բրոնզե մեդալ նվաճելու շանսերը 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանն ու 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Վաղը՝ մրցումային նախավերջին օրը, պայքարի մեջ կմտնեն 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ