Զելենսկու ստորագրած նոր օրենքը, որը սահմանափակում է անշարժ գույքի հանրային ռեեստրերին հասանելիությունը, խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին
Միջազգային«Коммерсант украинский»-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրած նոր օրենքը, որը սահմանափակում է անշարժ գույքի հանրային ռեեստրերին հասանելիությունը, խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին։
Օրենքի հետևանքով լրագրողները այլևս չեն կարող բացահայտել պաշտոնյաների թաքցրած ակտիվները, կեղծ գործարքները կամ անօրինական հարստացումը։ Բացի այդ, իրավաբանական անձանց համար պայմանական հասցե նշելու հնարավորությունը բարդացնում է գործընկերների ստուգումը և մեծացնում ռեյդերական գրոհների ռիսկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի ընտանիքին ԱՄՆ-ում պատկանում է ութ էլիտար տուն։ Թեպետ պաշտոնապես նշվում է, որ նրանցից հինգում ընտանիքը չի բնակվում, լրագրողները շեշտում են՝ նման տվյալների թաքցնումը վտանգավոր նախադեպ է։
