Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, բայց առերեսման կարիք չկա

Ներքաղաքական

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ:

Ի դեպ՝ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում:

Ստացել եմ քննիչի որոշումը, ըստ որի.

1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա,

2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները (որոնք ընդհանրապես չկան) ներկայացվել են 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից:

Այսինքն՝ մինչև կալանքի երկարաձգումը:

Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, և վերջինս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք, ըստ քննչականի, չկա, այսինքն՝ գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները» ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը:

Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձև է լինում:

Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր հերոսներին»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ