ԱԱ-2025. Արթուր Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց Ախադիևից
ՍպորտԶագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) պարտվեց ադրբեջանցի Մուրադ Ախադիևին։ Ախադիևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կունենա։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով` 5:1 հաշվով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
