Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Այսօր մրցագորգ դուրս կգան Արթուր Ալեքսանյանը, Հրաչյա Պողոսյանը, Գոռ Խաչատրյանը, Մալխաս Ամոյանն էլ կպայքարի ոսկու համար

Սպորտ

Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից այսօր մրցագորգ դուրս կգան Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Վլասիլավ Կուզկոյի հետ:

Գոռ Խաչատրյանը (72 կգ) որակավորման փուլում կմրցի Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Բարիոս Ռոչեսի հետ:

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի որակավորան փուլի Աբդուլ Չեբի (Թուրքիա)- Զեյան Վան (Չինաստան) զույգի հաղթողը:

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 12:30-ից:

Երեկոյան մրցահերթում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը աշխարհի առաջնության ոսկե մեդալը կվիճարկի Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ