Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, թե ով է անանուն նամակագիրը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել։ Թեման լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակն է եղել, ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը: Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, եւ դիմումը մնացել էր առանց քննության։

Երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, եւ կանչել են գորգի վրա։ Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին եւ եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, եւ կողմերը հաշտություն են կնքել։

Ամենայն հավանականությամբ, ՔՊ համագումարից հետո վարչությունը կքննի նաեւ Հայկ Սարգսյանի հարցը, պատրաստվում են քննել պատգամավորի վարքը, քանի որ նա «խախտել է կուսակցության կանոնադրությունը»` Կոտայքի կուսակիցների մոտ բամբասել է Ալեն Սիմոնյանից եւ, որ առավել անթույլատրելի է` արտահոսք է կազմակերպել։
Ինչո՞ւ հարցը չեն քննում մինչեւ համագումարը, վարչության անդամի թեկնածու է նաեւ Սարգսյանը, թողել են, որ մասնակցի ընտրություններին: ՔՊ-ից ասացին նաեւ, որ սա ոտքի վրա գործընթաց չէ, նախ պետք է դիմում գրվի Վերահսկող մարմնին, քննեն, եթե հարկ համարեն, հասցեագրեն Վարչությանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ