Իտալիայի Սուպերգավաթ. Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը
Սպորտ
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում գավաթի համար կպայքարեն «Նապոլին», «Ինտերը», «Միլանը» և «Բոլոնիան»։ Այս մասին տեղեկացնում էր Իտալական Ա Սերիայի մամուլի ծառայությունը։ Չորրորդ տարին անընդմեջ հանդիպումների անցկացման վայրը կլինի Սաուդյան Արաբիան։ «Ինտերը» կմրցի «Բոլոնիայի» հետ, իսկ «Նապոլին»՝ «Միլանի» հետ։
Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 18-ին և 19-ին, իսկ եզրափակիչը՝ 22-ին։
Հիշեցնենք, որ Իտալիայի Սուպերգավաթն անցկացվում է նոր ձևաչափով։ Գավաթը խաղարկվում է «Քառյակի եզրափակիչ» սխեմայով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
