Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ ամենաթանկարժեք ֆուտբոլիստ.Transfermarkt
ՍպորտՀեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է, «Զենիթի» բրազիլացի հարձակվող Լուիս Էնրիկեի եւ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է:
«Ռուբինի» կազմում հանդես եկող Ուգոչուկվու Իվուի արժեքը կազմում է 3 միլիոն եվրո՝ 500 հազար եվրոյի աճով: «Ակրոնում» հանդես եկող Էդգար Սևիկյանը գնահատվել է 2 միլիոն եվրո, «Ռոստովի» Խորեն Բայրամյանը՝ 600 հազար եվրո, իսկ ԲԿՄԱ-ի Արտյոմ Բանդիկյանը՝ 400 հազար եվրո՝ 300 հազար եվրոյի աճով:
