ԱՅՍՕՐ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ՍԿՍԵԼՈՒ ԵՆ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԵՐԸ
ՍպորտԱյսօր, սեպտեմբերի 18-ին Զագրեբում մեկնարկելու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Ժամը 15։30-ից սկսած, պայքարի մեջ են մտնելու 4 ըմբիշներ ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 55 կգ 1/8 եզրափակչում հանդիպելու է ազգությամբ թուրք Մուհամետ Էմին Չակիրին։
ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ 77 կգ 1/16 փուլում գոտեմարտելու է ԱՄՆ ներկայացուցիչ Քեմալ Ամիր Բեյի հետ։
ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 82 կգ որակավորման փուլում մրցելու է UWW -ի դրոշի տակ հանդես եկող Ադլետ Տյույուբաևի հետ։
ԱԱ-ում նորամուտը նշող ՌԱԶՄԻԿ ՔՈՒՐԴՅԱՆԸ 130 կգ կմրցի ադրբեջանցի Բեկա Կանդելակիի հետ։
Նշենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանին ամբողջական կազմով է մասնակցում ԱԱ-ին ևս 6 մարզիկ էլ առաջիկա 2 օրերին հանդես կգան։
Հաջողություն մեր ըմբիշներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
