Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Տեղի կունենա «Հայ հոգևոր երաժշտության համերգ»

Մշակութային

Սեպտեմբերի 19-ին ժամը 19:00` Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի կունենա «Հայ հոգևոր երաժշտության համերգ»` մասնակցությամբ Հեղինե Օհանյանի (սոպրանո) և Գրիգոր Հարությունյանի (երգեհոն): Համերգի նպատակն է հանրայնացնել հայ հոգևոր երգասացությունները` տաղերը, շարականները, գանձերը` դրանք մատուցելով լայն լսարանին։

Ծրագրում`
▪️«Բաց մեզ, Տէր» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Պետրոս Ա Գետադարձ - «Նայեա ի մեզ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️«Սուրբ-սուրբ» - հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
▪️ Սուրբ Ներսես Շնորհալի - «Ամէն. Հայր սուրբ», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
▪️«Գոհանամք», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
▪️ Սուրբ Ներսես Շնորհալի - «Առաւօտ լուսոյ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Անեցի Անանուն հեղինակ - «Տիրամայրն» (մշակումը` Ռոբերտ Աթայանի)
▪️ Սուրբ Գրիգոր Նարեկացի - «Հաւիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Խաչատուր Տարոնեցի - «Խորհուրդ խորին», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
▪️Սուրբ Ներսես Շնորհալի - «Նոր ծաղիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)

Երեկոն նվիրվում է վասն Հայրենյաց ընկած նահատակների հիշատակին…

Հասցեն` ք. Երևան, Դերենիկ Դեմիրճյան փող., 25 շենք։

Մուտքն ազատ է:
--
Հարգանքով` Գրիգոր Հարությունյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ