Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». ՔՊ-ի սրտի դատավորին կներգրավեն Սամվել Կարապետյանի գործում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար Սամվել Կարապետյանի գործով արդեն երկու բողոք է ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան: Մեկը վերաբերում է կալանքի ապօրինի հիմքերին, մյուսը՝ գործի ողջ օրինական ընթացքին, որը փաստաբանները որակում են հիմնազուրկ։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի դատավոր Արմեն Դանիելյանը, երբ վերաքննիչ դատարանում էր, որոշում էր կայացրել Կարապետյանին կալանքի տակ թողնելու վերաբերյալ` հետաձգելով իր արձակուրդը։ Դանիելյանը հանրության մեջ վաղուց ունի կողմնապահ դատավորի համբավ. նրա որոշումները հաճախ համընկնում են իշխանությունների շահերի հետ։

Այժմ գործը հասել է Վճռաբեկ դատարան, եւ իրավաբանական շրջանակները միանշանակ կարծում են՝ եթե գործարար-բարերար Սամվել Կարապետյանի գործը մակագրվի դատավորների այն խմբին, որտեղ կա Արմեն Դանիելյանը, նա պետք է ինքնաբացարկ հայտնի. այլ տարբերակ պարզապես չկա։ Հակառակ դեպքում, ինչպես իրավաբաններն են շեշտում, ողջ գործընթացը նորից կդառնա իշխանական ճնշումների եւ դատական համակարգի կախվածության հերթական ապացույցը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ