ԱՊՀ եւ կովկասյան ուղղությամբ ռուսական քաղաքականության երբեմնի պատասխանատու Կոզակը լքում է Կրեմլը
ՄիջազգայինՊուտինի դաշնակիցը լքում է Կրեմլը
Նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել, հաղորդում է RBC-ն՝ հղում անելով երկու աղբյուրի:
Դմիտրի Կոզակը վարչակազմում աշխատել է 2020 թվականից, իսկ մինչ այդ զբաղեցրել էբարձր պաշտոններ կառավարությունում, այժմ պլանավորում է բիզնեսով զբաղվել: Կոզակը Պուտինի ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է և ճանաչում է նրան 1990-ականների սկզբից: Նրանք միասին աշխատել են Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում՝ Անատոլի Սոբչակի թիմում: Երբ Պուտինը տեղափոխվեց Մոսկվա (նախագահի վարչակազմ, ապա՝ կառավարություն), Կոզակը հետևեց նրան:
Բիզնեսով զբաղվելն ընդամենը պաշտոնական բացատրութունն է: Իրականում գործ ունենք նման պատկերի հետ: Կոզակը, որպես նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ, զբաղվում էր ԱՊՀ տիրույթում, այդ թվում` կովկասյան ուղղությունում Կրեմլի քաղաքական կուրսն իրականացնողի, ասենք նաեւ` մշակողի գործառութներով: Փաստն այն է, որ Ռուսաստանի համար կովկասյան ուղղությունը լիովին ձախողված է: Ըստ այդմ, ինչպես քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք, Մոսկվան այս ուղղությամբ փոխում է ոչ միայն քաղաքական կուրսը, այլ նաեւ այն կյանքի կոչողներին: Արդյունքում Կոզակը, որպես ամեն ինչ ձախողած, անկախ այն բանից, որ համարվում էր Պուտինի մերձավոր թիմակիցներից մեկը, հիմա պետք է «զբաղվի բիզնեսով»:
