ՏՐՎԱԾ Է «ԹՐԱՄՓՅԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՄԵԿՆԱՐԿԸ
ՎերլուծությունՀայաստանում ստեղծվա ներկա ամենակործանարար իրավիճակում 'Tes naeu https://iravunk.com/?p=322986&l=am" գոնե մեկ բանով է բախտներս բերել: Այն է՝ խաղաղության կամ պատերազմի հարցերն ամենեւին էլ Նիկոլը ու նույնիսկ՝ Ալիեւը չէ, որ որոշում են: Այստեղ պայքարն ընթանում է շատ ավելի գլոբալ մակարդակներում, եւ, ինչպես նաեւ 44-օրյայի ժամանակ էր, պատերազմն ու խաղաղությունը «դաբրոների», եւ ոչ ներքին որոշումների հարց է:
Այն, որ արտաքին խաղացողներից՝ մեր տիրույթում եվրոպական գործոնը սկսում է նվազել, այս պահին էլ կարելի է տեսնել: Եթե դեռ ընդամենը անցած տարի ԵՄ-ն փորձում էր մասնավորապես Հայաստանի հետ կապված ինչ-որ ծրագրեր առաջ քաշել, գործընթացներ վերահսկել, անգամ խոսում էր Սյունիքի թեմայով՝ խոստանալով միլիարդների հատկացումներ, ապա այսօր այդ մասին միայն լռում են: Իմաստն էլ դժվար չէ հասկանալ. այն ներքին խմորումները, որոնք ներկայումս ահռելի մասշտաբների են հասնում Հին աշխարհում, ստիպում են հազիվ սեփական գործերի վրա կենտրոնանալ, այն էլ շատ դեպքերում միանգամայն անհաջող: Բնական է, որ նման իրավիճակում աշխարհաքաղաքական գործընթացներն էլ հայտնվում են չորրորդական պլանում: Պատկերացրեք, անգամ Եվրոպայի «մատույցներին» հասած Վրաստանի մասով որեւէ ռեալ եվրոպական գործընթաց տեւական ժամանակ տեսանելի չէ, էլ ուր մնաց՝ Հայաստանը:
Թրամփը, իհարկե, «Թրամփի ուղի» ասված թեմայի շուրջ որոշակի հետաքրքրություն ցուցաբերեց կովկասյան հարթակի հանդեպ: Միայն թե, նրա համար եւս, հաստատ, այս ուղղությունը դեռ ամենեւին էլ առաջնային դիրքերում չէ: Շատ պարզ պատճառով. Թրամփի համար այս պահին օրակարգում շատ ավելի խոշոր գործընթացներ են, որոնց մեկնարկն այս պահին տրված է, եւ դժվար է անգամ ասել, թե դրանք ուր են հասցնելու:
Ավելի ճիշտ կլիներ ասել, որ դեռ անգամ մինչ Թրամփի այս նախագահական ժամկետը սկսված այս գործընթացների եզրափակիչ փուլի մեկնարկային կետը դարձավ Չարլի Քըրքի սպանությունը: Սա, նման է, որ ստացավ պատասխան մի քանի ուղղությամբ: Նախ, այն ցնցումների տեսքով, որն այս պահին միայն խորանում են Բրիտանիայում: Ընդ որում, Թրամփի մեկնարկած բրիտանական այցն այս ուղղությամբ շատ հարցերի պատասխաններ է խոստանում:
Բացի այդ, Թրամփի հերթական հարվածն ուղղվեց Սորոսին, ու նման է, որ այս դեպքում այն կանգ չի առնի: Այսպես, օրերս ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ միլիարդատեր ֆինանսիստի և նրա կազմակերպությունների ցանցի դեմ լայնածավալ հետաքննություն է սկսվել։ «Մենք հետաքննելու ենք Սորոսին։ Քանի որ նրա և այլ անձանց դեմ կա RICO գործ»,- ասել է Թրամփը։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ գլոբալիստական հիմնական գործիքներից մեկի` սորոսականության դեմ պատերազմի մեկնարկը տրված է: Կհաջողվի Թրամփին` այս թիմի ղեկավարությանը` Սորոս պապիկի գլխավորությամբ բանտ ուղարկել, դրանից շատ բանով կարող է կախված լինել ներամերիկյան պատերազմի ընթացքը:
Ու եւս մեկ հարված՝ լոնդոնյան այցի շեմին: Հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը վերստին դիմել է վերաքննիչ դատարան՝ Լիզա Քուքին Դաշնային պահուստային համակարգի ղեկավարումից հեռացնելու պահանջով: Հեղինակավոր փորձագետները կարծես թե համամիտ են, որ սա անկախ Դաշնային պահուստային համակարգ ստեղծելու Սպիտակ տան առանցքային քայլ է։ Հիշեցնենք. Դաշնային պահուստային համակարգ ԱՄՆ-ում Կենտրոնական բանկի ֆունկցիանորով օժտված եւ դոլարի տպագրությամբ զբաղվող կառույց է, որը, սակայն, լինելով մասնավոր սեփականության գոտում, չի ենթարկվում պետությանը: Իրական սեփականատերերը «ստվերային կառավարություն» ասվածի ներկայացուցիչներն են, որի հետ էլ ընթանում է Թրամփի հիմնական պատերազմը:
Այս ամբողջական իրավիճակը տանում է այն մտքին, որ իրոք սկսված է Թրամփի հիմնական ճակատամարտը: Այն է՝ նախ՝ եվրագլոբալիստների դեմ, ապա նաեւ նրանց ամերիկյան տերերի՝ ամերիկյան «ստվերային գաղտնի համաշխարհային կառավարություն» կոչված թեւի: Ընդ որում, ասել, թե այս թեւը զուրկ է պատշաճ ռեսուրսներից եւ չի կարող միանգամայն ծանրակշիռ հարվածներ հասցնել, միամտություն կլիներ: Թեկուզեւ այն, որ այս ֆոնին Թրամփը պաշտոնապես հայտարարում է նաեւ Վաշինգտոնում արտակարգ դրություն հայտարարելու պատրաստակամության մասին՝ ինչ-որ միգրացիոն բնույթի պատճառաբանություններով, այդ մասին է ակնարկում: Սա հաստատում է, որ իրականում կա պատասխան հարվածի սպասելիք, եւ փորձում է կառավարման համակարգն առավելագույնս ապահովագրել:
Թե ուր են հասնելու այս գործընթացները, պատկերացնելն անգամ դժվար է: Տարբերակները բազմաթիվ են՝ սկսած այն բանից, որ Թրամփը կկարողանա հաղթել, նաեւ ունենալով այս հարցում հակագլոբալիստական աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությունը, վերջացրած, որ սա տանելու է ներամերիկյան քաղաքացիական պատերազմի: Սակայն այս իրավիճակում մեկ բան հաստատ է. թեեւ ներամերիկյան այս պայքարի մարտադաշտը, առանց չափազանցության, ողջ աշխարհն է, սակայն հետաքրքրությունները կենտրոնանում են բացառապես այդ պայքարի վրա: Երկրորդական թեմաները, ինչպիսիք են՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ այլն, դրա շրջանակներում կարող են լինել այնքանով, որքանով կտեղավորվեն ընդհանուր իմաստի մեջ, այն է՝ ոչ շատ մեծ չափով:
Այսինքն, եթե ներկա փուլում նաւե Թրամփի ուշադրությունն է թուլանում հարավկովկասյան ուղղությամբ, ապա այստեղ պայքարի դաշտը սկսում է տեղավորվել տարածաշրջանային հիմնական պետությունների շրջանակներոմ՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան: Եվ այն, որ նորից օրակարգ է բերվում «3+3» ձեւաչափի թեման, թերեւս, պատահական չէ: Ու եթե այս տրամաբանությունն իրոք սկսի գործել, ապա դա կարող է իրականում է տանել տարածաշրջանային նոր իրողությունների՝ դեպի ռեալ խաղաղություն թեքումով:
