Խոշոր ավտովթար․ 4 տուժածները հիվանդանոցում են
ՊատահարԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 53» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ 53»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝