Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 18-ից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, մեր տեղեկություններով, մոտ 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրվել է ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի ուսերին։

Համեմատության համար հիշենք, որ Պետական վերահսկողական ծառայության՝ ՊՎԾ պետի պաշտոնում, Ռոմանոսը ստանում էր 790 հազար դրամ աշխատավարձ, ՀԷՑ մտնելուց առաջ նա հայտարարեց, թե` հանուն Հայաստանի հանրապետության է գնում ՀԷՑ, իբր այն առողջացնելու նպատակով եւ բոլորը մտածեցին, որ դա անշահախնդիր աշխատանք է լինելու` հանուն պետության: Իրականում ամեն օր ավելի ենք համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ՀԷՑ-ը իր սեփականատիրոջից խլելու մտադրություն ուներ, իսկ Ռոմանոս Պետրոսյանն էլ` թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն:

Հսկա կառույցը ընտրություններից առաջ արագորեն ՔՊ-ականացվում է: Իշխանությունը որոշել է Սամվել Կարապետյանին բանտու պահել, նրա հաշվին մեծ խումբ ՔՊ-ականների բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել եւ ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակիցների ներուժը իշխանության օգտին օգտագործել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ