Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Պետք է մեկտեղել բոլոր ուժերը` իմպիչմենտը կյանքի կոչելու համար․ Ղազարյան

Ներքաղաքական

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը գրել է․

«Վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը նոր փուլ է մտնում։ Այսօր այդ գործընթացը նախաձեռնած Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը  օրեր առաջ, հայտարարեց սեպտեմբերի ընթացքում խորհրդարանական լսումներ անցկացնելու մտադրության մասին։ Հավանաբար լսումները կանցկացվեն այդ հայտարարության քննարկման օրակարգով։

Պետք է մեկտեղել բոլոր ուժերը` այդ գաղափարը կյանքի կոչելու համար։

Հ.Գ. Ներկա պահին Ազգային ժողովի 107 պատգամավորներից վարչապետին չեն ցանկանում անվստահություն հայտնել 99-ը, որոնցից 69-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ են, 28-ը` «Հայաստան» խմբակցության անդամ, 2-ն էլ՝ խմբակցություններից դուրս։

Հուսանք՝ առաջիկա օրերին այդ թվերի հարաբերակցությունը կփոխվի»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ