ԵՄ-ն չի կարող արգելել ռուսներին վիզաների տրամադրումը
ՄիջազգայինՕտարերկրացիներին վիզաների տրամադրման հարցը ԵՄ անդամ պետությունների կառավարությունների պատասխանատվությունն է, ուստի Բրյուսելը չի կարող լիովին սահմանափակել ռուսներին վիզաների տրամադրումը։ Այս մասին հայտարարել է անվտանգության և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Վիզաները անդամ պետությունների իրավասության շրջանակներում են, ուստի ԵՄ-ն չունի դրանց տրամադրումը լիովին արգելելու հնարավորություն», - ընդգծել է նա։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
