Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Գազա քաղաքին
ՄիջազգայինԻսրայելական բանակը 20 րոպեում 37 հարված է հասցրել պաղեստինյան Գազա քաղաքի վրա, հաղորդում է Ynet-ը։
Իսրայելական զորքերը օգտագործել են ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կրակ են բացել հրետանուց։
Այս պահին Գազայի փողոցներում լսվում են պայթյունների ձայներ։ Քաղաքի հյուսիսարևմտյան թաղամասերի բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները և փորձում լքել Գազան։ Ճանապարհներին տրանսպորտային միջոցների կուտակման պատճառով՝ երթևեկությունը դժվարացել է։
Եմենի «Ալ Մասիրա» հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի Սաբրա և Ալ-Դարաջ թաղամասերի վրա Իսրայելի կողմից հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են քաղաքի տասնյակ բնակիչներ։ Նրանցից մի քանիսը թաղված են մնացել բնակելի շենքերի փլատակների տակ։
