ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿ ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՎ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԲուլղարիայում կայացած Բազկամարտի Աշխարհի առաջնությանը Եվրոպայի չեմպիոն ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ եզրափակչում աջ ձեռքով փայլուն հաղթանակ է տարել թուրք մրցակցի հանդեպ ու նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ ձախ ձեռքով նա բրոնզե մեդալ է նվաճել։ Մարիամը հանդես է եկել երիտասարդների պայքարում։ Այսպիսով, Մարիամը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի 4֊րդ մարզուհին Աշխարհի չեմպիոն, այլև առաջինը, ով եզրափակիչում հաղթեց թուրքի։ Սա հաղթանակ է ոչ միայն անձնական, այլև ազգային հպարտության համար։
Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում ՄԱՐԻԱՄԸ նշեց. «Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ հենց թուրքին հաղթելով դարձա Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն դառնալուց էլ եմ թուրքին հաղթել։ Այսօր երեկոյան կհասնենք Հայաստան»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
