Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Սպառողի անկյունԳազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազասպառողների գազամատակարարումը․
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00․ Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայր,
ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00․ Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրեր, «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բորիսովկա» ՍՊԸ։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

