⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան

«Փաստ». Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ համապետական փոփոխությունների սկիզբ. Վանեցյան

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին կայանալիք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները չեն սահմանափակվելու միայն տեղական մակարդակով. դրանք կարող են դառնալ համապետական փոփոխությունների սկիզբ։ Այս մասին օրերս հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ կուսակցության Վաղարշապատի գրասենյակի բացման արարողության ժամանակ։ Վանեցյանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ այդ ընտրություններին համայնքի ղեկավարի իրենց թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է։

Նշենք, որ Խաչիկ Մանուկյանը ընդգծված ընդդիմադիր գործիչ է: Նրա որդին՝ Վաչագան Մանուկյանը, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։

Վերջին օրերին մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ իշխող ՔՊ-ի վիճակը Վաղարշապատում չափազանց ծանր է։ Նախորդ համայնքապետ Դիանա Գասպարյանի վարչակազմը ձախողել է ՔՊ-ի բոլոր նախընտրական խոստումները, իսկ նրա և ընտանիքի անունը կապվում է լուրջ քրեական գործերի հետ։ Այս հանգամանքները խնդրահարույց են դարձրել իշխող ուժի՝ քվե ստանալու հնարավորությունները: Սրան գումարած՝ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն էլ հակասական վերաբերմունքի է արժանանում հասարակության շրջանում. տեղացիները նրան չեն ներում, որ, լինելով Արցախյան ազատամարտի հերոս Մեխակ Մեխակյանի որդին, միացել է Փաշինյանի թիմին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ