ԱԱ-2025. Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկում
ՊատահարԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65կգ) 1/16 եզրափակիչում 8-14 հաշվով պարտվեց Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլժամիդ Կուդիևին։
Առաջին մրցափուլից հետո Թևանյանը հաղթում էր 5-0 հաշվով, սակայն երկրորդում Կուդիևը կարողացավ միավորների առավելությունը հօգուտ իրեն դարձնել։
Կուդիևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝