Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Վատառողջ եմ, գիտեմ` հանձնաժողովի նախագահը մասնագիտությամբ բուժքույր է, կխնդրեմ՝ զննի․ Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր եկել էր ԱԺ՝ հանդիպելու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպումից ակնկալիքների մասին՝ նա հիշեց նախորդ չստացված ընդունելությունները․ «Նախադեպերը վերաբերում են էն մարդկանց, ովքեր ընդունելության չեն արժանացրել, նրանք ի վերջո պատասխանատվություն են կրելու իրավական իմաստով այդ ամեն ինչի համար։ Իրենց վարքագիծը չի ազդում իմ քաղաքացիական դիրքորոշման, վարքագծի վրա և ես հետևողականորեն, որպես քաղաքացի, իմ իրավուքնների պաշտպանության հարցով զբաղվում եմ։

Եվ այսօր հերթական անգամ ներկայացել եմ ընդունելության, որն այս անգամ առանձնահատկություն ունի, որովհետև ես վատառողջ եմ և միայն այս նպատակով եմ այսօր տնից դուրս եկել։ Նաև գիտեմ, որ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողը մասնագիտությամբ բուժքույր է, և եթե հնարավորություն լինի՝ կխնդրեմ մի հատ իր մասնագիտական տեսանկյունից զննի, եթե անհրաժեշտություն կա՝ սրսկի։ Տեսնենք՝ գոնե դա կարող է անել, թե ոչ»,– ասաց Ղազարյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ