Ռուսաստանում չեն բացառել Իրանի և Իսրայելի միջև նոր լարվածությունը
ՄիջազգայինԻրանի և Իսրայելի միջև լարվածության նոր ալիք կարող է լինել ցանկացած պահի։ Այս մասին Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է, որ Իրանն ու Իսրայելը ներկայումս պահպանում են հրադադարի և զինադադարի ռեժիմը։ Սակայն այս իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ցանկացած պահի և հանգեցնել լարվածության նոր ալիքի։
Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում նոր սրացում կանխելու հարցում։ Նրա խոսքով՝ իրանաիսրայելական հակասությունների համար ռազմական լուծում չկա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝