Ռոնալդո՞ւ, թե՞ Բատրակով. Ես թիմ կհրավիրեի Սպերցյանին. Տալալաև
Սպորտ
«Բալտիկայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը պատասխանել է հարցին, թե 12 միլիոն եվրո ունենալու դեպքում ում կցանկանար տեսնել իր թիմում՝ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովին, թե՞ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին(երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի 12 միլիոն եվրո է).
«Ես կընտրեի Սպերցյանին։ Բատրակովը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ես դա նշել եմ, բայց նա դեռ զարգանում է։ Իսկ Սպերցյանը հասուն խաղացող է, որը կարող է որոշել խաղի ելքը, ինչի մասին երեկ ևս մեկ անգամ համոզվեցինք»:
Լրագրողի պնդմանը թե խոսքը Ռոնալդուի և Բատրակովի միչեւ ընտրության մասին էր, Տալալաեւը կրկնել է.
«Ես կընտրեի Սպերցյանին»:
