Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Մենք Հայաստանում ունենք մասնագիտական կադրերի խնդիր բոլոր տեղերում․ Փաշինյան

Ներքաղաքական

Մենք Հայաստանում ունենք մասնագիտական կադրերի խնդիր բոլոր տեղերում և սա արձանագրելու համար պետք է ոչ թե հազարավոր մարդկանց հետ հարցազրույց անել, այլ ելնել այն փաստից, որ մեր հանրակրթության համակարգն իրենից ներկայացնում է ավերակներ: Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երբ 300 դպրոցի ծրագիրը մեկնարկում էինք, մեզ թվում էր՝ մի հատ մեծ, գրանդիոզ ծրագիր ենք իրականցնում: Հիմա 300 դպրոցի ծրագրի ավարտն արդեն երևում է, մենք եկել ենք արձանագրման, որ 300 դպրոց ավարտելուց հետո պետք է սկսեն 1,000 դպրոցի ծրագիրը, որովհետև ՀՀ-ում պատշաճ կրթություն ապահովելու համար պիտանի դպրոցների թիվը մատների վրա կարելի է հաշվել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, թե թերագնահատում ենք քաղաքաշինության դերը:

«Մենք չենք արձանագրել որ այն ձևերը, որի հետ մենք առնչվում ենք շենքերում, բակերում, փողոցներում, ձևավորում է մեր մտածողությունը»,- ասաց նա:

Վարչապետը բերեց ինքնակամ կառույցների օրինակը, նշելով, որ մենք ասում ենք. «Հա դե լավ, ի՞նչ ա եղել որ, մարդուն ուզո՞ւմ եք վատություն անել, ոչինչ երկու բան իրար դեմ է կառուցել, եկեք օրինականացնենք»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ