Թո՛ղ այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունք
ՆերքաղաքականՈչ մի երկրի վրա չի լինում, որ առավոտ արթնանում են ու ասում՝ հարձակվեցինք։ Չի լինում այդպիսի բան։ Դա պետք է ապահովվի խոսույթով, դա պետք է ապահովվի լեգիտիմությամբ։ Բոլոր կոնֆլիկտներն ունեն իրենց տակ լեգիտիմության կա՛մ պատրանք, կա՛մ լեգիտիմության մասին որոշակի պատկերացումներ։ Այս մասին անվտանգային թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց տվեց՝ որո՞նք են այն կետերը, որ կարող են դառնալ խոցելիության լեգիտիմություն։
«Ուզում եմ բերել շատ պարզ օրինակ։ Երբ քո տունը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց տանդ արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարևանդ արժանի չէ ունենալ այն, ինչ ունի։ Եվ ամեն գարուն այդ նկարի գույները թարմացնում ես, նոր էլեմենտներ ավելացնում ․․․ դա նյարդ է։ Եկեք մեզ պատկերացնենք (այդ իրավիճակում – խմբ․)։ Առավոտ դուրս ենք գալիս և տեսնում ենք մեր հարևանի նորոգված պատը և նկարը վրան, որն արտահայտում է բովանդակություն, որ մենք արժանի չենք այն տանը, որտեղ ապրում ենք։ Ոչ մի բան խախտված չէ, դա նյարդայնացնելու է, դառնալու վեճ, կոնֆլիկտ, կռիվ, պատերազմ։ Էսօր շատերը չեն հասկանում՝ ինչու ենք կայացնում որոշումներ, որոնց համար մեզ չեն ծափահարելու։ Այսօր մեր խնդիրը չէ, որ այսօր ապահովենք անվտանգությունը, խաղությունը, հետո 10 տարի հետո հերթական պայթյունը տեղի ունենա, ոտքներս դնենք ոտքներիս, մշտուկներս՝ բերաններիս, ասենք՝ տեսեք, որ մենք ասում էինք։ Մեր խնդիրն է, որ այսօր կայացնենք այնպիսի որոշումներ, որ մեր պետության անվտանգությունն ապահովվի ոչ միայն այսօր, այլև հարյուրամյակով»,– ասաց նա։
Փաշինյանը նաև հայտարարեց՝ թո՛ղ այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50 տարի անց, 100 տարի անց, 150 տարի անց Հայաստանի Հանրապետությունը լինելու է պետություն․ «Երկու տարի առաջ սրա մասին հարց էի տալիս, հիմա հարց չեմ տալիս, ասում եմ, որ այդպես լինելու է։ Եվ լինելու է առաջին հերթին լեգիտիմության ռազմավարության բերումով»,– նշեց նա՝ պնդելով, թե ՀՀ–ն երբեք իր անկախության ընթացքում ավելի անվտանգություն չի ունեցել, որքան՝ այսօր։
