⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ինչու պարտվեց ընդդիմությունը և ինչ է սպասվում․ Հայկ Նահապետյան Լուսնային-արևային օրացույց՝ 2026 թ. հոկտեմբերի 28-ի համար Պետք է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը․ Ջաբարով Ռուսաստանը կատարում է Իրանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները. Պուտին Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը մինչև 2036–ը. Նեյթ Սոարես Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Հիքմեթ Հաջիեւ, թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ վստահության մասին եք խոսում

Այսօր Մեռելոց է. օրն աշխատանքային է

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 15–ին, Խաչվերացին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է:

Բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։

Հայ Եկեղեցու վարդապետության մեջ չեն տարանջատվում հին ու նոր հանգուցյալները, եւ բոլորի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ է կատարվում Մեռելոցին։ Գերեզմանոցներ այցելությունները եւս կատարվում են Մեռելոցին

Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է՝ հինգերորդը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը:

Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի, ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ