Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Մկրտիչ Արզումանյանը հակադարձել է վարչապետին

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում, դիտելով Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» բացօթյա ներկայացումը, դերասաններից հետաքրքրվել է, թե ո՞րն էր ներկայացման հետևությունը։ Մեջբերելով ներկայացումից մի հատված՝ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել, քանի որ, ըստ նրա, «երբ չկա ցանկապատ, չկա և Հայաստան»։

Ինչին ի պատասխան՝ դերասան Մկրտիչ Արզումանյանն ասել է, որ ներկայացման մեջ դեպքերը տեղի են ունենում 1920 թվականին, և ներկայացվում է այդ ժամանակահատվածը՝ զուգահեռներ անցկացնելով ներկայիս ժամանակաշրջանի հետ հետ։ «Եթե մենք այսօրվա մասին խոսեինք, տարբեր կլինեին տեսանկյունները», – նշել է դերասանը։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ