Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Թորոսյանն ասել է, որ սահմանային կնիքները համապատասխանեցվել են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը

Ներքաղաքական

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է կառավարության կողմից Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքներից հեռացնելու որոշումը։ Նրա խոսքով՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։

«Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից, այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա», – նշել է նա՝ ընդգծելով, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ «նոր տեղեկատվական գրոհ են սկսել»։

Թորոսյանը նաև նշել է, որ կնիքի չափն ավելի է փոքրացվել, որ անձնագրերն ավելի երկար կծառայեն շատ ճամփորդողներին։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ