Սևիկյանը` Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնաբանել է հունգարական «Ֆերենցվարոշից» Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը և խոսել նոր ակումբում՝ «Ակրոնում» հարմարվելու մասին.
«Ուրախ եմ, որ կարողացա տեղափոխվել «Ակրոն»։ Հարմարվելու առումով որևէ խնդիր չի լինի, ամեն ինչ արագ կընթանա։ Ինձ շատ լավ ընդունեցին»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում VseProSport-ը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
