Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են սեպտեմբերի 14-ին հայազգի Կարեն Ավանեսյանին Ստեփանակերտում ձերբակալելու մասին
ՀասարակությունԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնել են սեպտեմբերի 14-ին հայազգի Կարեն Ավանեսյանին Ստեփանակերտում վիրավորելու և ձերբակալելու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ «58-ամյա Ավանեսյանը անտառամասում թաքցրած «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ շարժվել է դեպի զանգվածային միջոցառման անցկացման վայր», բայց ձերբակալվել է։
Նշվում է, որ «Ավանեսյանը երեք նռնակ է նետել և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, իսկ պատասխան կրակի ժամանակ վիրավորվել է և ձերբակալվել»։ Նշվում է ոստիկանության 1 աշխատակցի վիրավորման մասին։ Դեպքի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ են հարուցել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
