ԱԱ-2025. Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակիչում
ՍպորտԶագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոնը տուշով պարտվեց հյուսիսկորեացի Չոնսոն Հանին։
25-ամյա Հարությունյանը սեպտեմբերի 15-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
